news.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդես եկան մամուլի ասուլիսով։
Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնում։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կա «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրվածքով պաստառ։
«Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսք չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։
«Մեր նամակում Արցախից փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է դրված: Ծվարել այս փոքր հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան, շատ քիչ է: Մեր կենսատարածքն անվերջ կրճատվում է, կասկածի տակ է դրվում նմույնիսկ Հայաստանը որպես կենսատարածք: Եթե այս վտանգը չկասեցնենք, ապա մենք գնում ենք դեպի վերացում: Ընդ որում, նաեւ մեր քաղաքական վերնախավի ուղիղ մասնակցությամբ:
Նամակը արդեն փոխանցվեց: Այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխելու միայն մեկ հայտնի մոդել կա՝ «անջատում հանուն փրկության»: Դա նշանակում է, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի ցանկացած վերահսկողությունից դուրս, միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ եւ աջակցությամբ: Թուրքի հետ անհնար է ապրել»,-ասաց արցախցի կինը:
comment.count (0)