Լոռիում բողոքի ցույցի ժամանակ բեռնատարներով փակել են ճանապարհներ. եղել է քաշքշուկ |armtimes.com|
13:20 - 22 դեկտեմբերի, 2020

Լոռիում բողոքի ցույցի ժամանակ բեռնատարներով փակել են ճանապարհներ. եղել է քաշքշուկ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում բողոքի ցույց է:  Ցուցարարները բեռնատարներով փակել են Վանաձոր-Երւան ավտոճանապարհը՝ Արջուտ գյուղի մոտակայքում: Պարբերաբար վիճաբանություններ ու քաշքշուկ է տեղի ունենում ճանապարհը փակած ցուցարրների ու խցանման մեջ հայտնված վարորդների միջեւ, որին միջամտում են ոստիկանները:

Վարորդների մի մասը պահանջում են բացել ճաապարհը՝ նշելով , թե թաղման են գնում, մի մասն էլ հիվանդանոց կամ այլ գործով: Նրանք ցուցարարներին հորդորում են գնալ ու ցույցը Երեւանում անել:

Ցույցերի հիմնական կազմակերպիչ հանդիսացող 17 կուսակցություններից ելույթներ են ունեցել Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահե Դոխոյանը, որի խոսքի ժամանակ քաղաքացիներից մի քանիսը հորդորել են սխալ տեղեկատվություն չտարածել ու անմիջապես բացել ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել