Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է Լոռու փոխմարզպետին եւ այլ պաշտոնի նշանակել:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»։
Մեկ այլ որոշման համաջայն Նիկողոսյանը նոր պաշտոնի է նշանակվել․
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
comment.count (0)