armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանին հորդորեց վայր դնել մանդատը: Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում իր ելույթում` նշելով, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ չեն կարողանում անարգել մտնել Սյունիք` մի խումբ սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով:
«Պարոն Խաչատրյան, դուք, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանեք` ձեր մանդատը վայր դնեք, ձեր նախորդ գործընկերոջ պես, դրանով ցույց տալով ձեր բողոքը»,- ասաց Մարուքյանը` ակնարկելով «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Տիգրան Կարապետյանին, ով հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Ի պատասխան Մարուքյանի ելույթի, Արմեն Խաչատրյանը նշեց, որ օրեր առաջ է վերադարձել Սյունիքի մարզ կատարած այցից և դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանում այցը դադարեցրել էր՝ հայտարարելով, որ չի պատրաստվում գնալ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բախումների:
comment.count (0)