էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք այնտեղ են ծնվել, իսկ մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի Կառավարության նիստի ժամանակ, հիշեցնելով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը, շեշտել էր, որ զոհված երեք զինվորականներն էլ ծնվել և ապրել են Լեռնային Ղարաբում։ «Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում Մյունխենում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին․ նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ Ադբեջանը պետք է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկի վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր՝ նրանք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
11:58 - 11 մարտի, 2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
22:04 - 10 մարտի, 2023
Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան
 |armenpress.am|

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում: Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում. «Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
12:33 - 06 մարտի, 2023
Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ  ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։ «Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- ասվում է գրառման մեջ։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
15:37 - 05 մարտի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
20:04 - 22 փետրվարի, 2023
Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին
 |armenpress.am|

Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին |armenpress.am|

armenpress.am: Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 8-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:
10:27 - 09 փետրվարի, 2023
Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Հունվարի 19-ին ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Ըստ Քննչական կմիտեի՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, սակայն զինդատախազության ներկայացուցչի խոսքով այս պահին այս կամ այն վարկածի հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է։   ՊՆ-ն նշում է, որ մոդուլային նոր զորամասեր է պատվիրել Դեպքից հետո լրատվամիջոցները տարածեցին այրված կացարանի լուսանկարները, և հանրության շրջանում սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու էին զինծառայողները տեղակայված նման վատ պայմաններով կացարանում։  Ազատ գյուղի այրված կացարանը, լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի (CivilNet) Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն, ի պատասխան հնչող մտահոգությունների, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված էին զինծառայողները, եղել է ժամանակավոր, և «զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը»: «Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել էր ՊՆ խոսնակն ու հավելել, որ աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը: Արամ Թորոսյանը Հանրայինին և fip.am-ին նաև մոդուլային շինությունների լուսանկարներ էր փոխանցել։ Մի քանի լուսանկարներում երևում են արդեն Հայաստան հասած շինությունները, մյուսներում էլ երևում է, թե ինչ տեսք են ունենալու զորամասերը աշխատանքների ավարտից հետո։ Հայաստան հասած մոդուլային շինությունները, լուսնկարը՝ fip.am-ից   Ե՞րբ է կառավարությունը պատվիրել զորամասերը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր․ «Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Այն ընկերությունը, որ պետք է դա մատակարարեր, անգամ առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն, կառավարությունը չի համաձայնել և պահանջել է ամբողջությամբ նորը»։  Էդմոն Մարուքյանի խոսքից պարզ է դառնում, որ կառավարությունը մոդուլային զորամասերը պատվիրել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի հրդեհից հետո։ Հրդեհը, հիշեցնենք, բռնկվել էր, երբ ադրբեջանական կողմը զորամասին հրթիռահրետանային հարվածներ էր հասցրել։  Սակայն ՊՆ խոսնակն էլ fip.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնել էր, որ այդ ստորաբաժանման տեղակայման համար շինությունը՝ որպես ժամանակավոր կացարան, նախատեսվել է 2020 թվականից, և այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից։ Ստացվում է, որ 2020-ից Ազատ գյուղի տարածքում տեղակայված, վատ պայմաններով շինությունը նախատեսվել է որպես զինվորական ստորաբաժանման տեղակայման վայր, սակայն միայն 2022-ի սեպտեմբերից հետո է ՊՆ-ն մոդուլային զորամասեր պատվիրել։ Իսկ նոր զորամասերի մոնտաժման աշխատանքները նախատեսված է ավարտել միայն 2023-ի վերջին, քանի որ, ըստ Պն խոսնակի, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ։ Մենք փոձեցինք ՊՆ խոսնակից ճշտել, թե կոնկրետ երբ է կառավարությունը պատվիրել մոդուլային զորամասերը, և երբ է առաջին խմբաքանակը հասել Հայաստան։ ՊՆ խոսնակը նշեց, որ ժամկետներ հայտնել չի կարող։ Ի պատասխան մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը նշել է, թե մոդուլային զորամասերը պատվիրել են 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո, Արամ Թորոսյանը միայն կրկնեց լրատվամիջոցներին ավելի վաղ տված մեկնաբանությունը․ ՊՆ-ն մոդուլային զորամասերը ձեռք է բերել ամիսներ առաջ։ Միակ նորությունն այն էր, որ կառավարությունը մոդուլային զորամասեր է պատվիրել ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ՊՆ խոսնակն ըստ էության չպատասխանեց մեր այն հարցին, թե կոնկրետ երբ են պատվիրել զորամասերը, մենք կհիմնվենք Էդմոն Մարուքյանի հայտնած ամսաթվի վրա, այսինքն՝ 2022-ի սեպտեմբերից հետո։   Ո՞ր կազմակերպությունն է ՀՀ ՊՆ-ին մատակարարում մոդուլային զորամասերը ՊՆ խոսնակը Հանրային ՀԸ-ին տրամադրել էր մոդուլային զորամասերի լուսանկարները, որոնք պետք է մոնտաժվեն Հայաստանում։ Այս լուսանկարներից մի քանիսն արդեն Հայաստան հասած շինություններինն են, իսկ մյուս լուսանկարները վերցված են իտալական Edilsider կազմակերպության կայքից։ Edilsider-ը մուդուլային շինություններ արտադրող ընկերություն է, որն, ի թիվս այլնի, նաև ռազմական մոդուլային շինություններ է արտադրում ու մատակարարում։ Edilsider-ի մոդուլային շինությունները տարբեր են՝ կախված նրանից, թե դրանք ինչ խնդիրներ են լուծում։ Ռազմական կառույցների համար Edilsider-ը, ի թիվս իր այլ արտադրանքների, առաջարկում է «1001» ապաստարանների շարքը։ Դատելով ՀՀ Պն-ի տրամադրած լուսանկարներից՝ մեր կառավարությունը զորամասերի կառուցման համար պատվիրել է հենց այս շարքի ապաստարաններից, քանի որ ՊՆ-ի և Edilsider-ի կայքի լուսանկարները համընկնում են։ Շարժելով սպիտակ շրջանը՝ կարող եք տեսնել ՊՆ-ի՝ լրատվամիջոցներին փոխանցած և իտալական կազմակերպության կայքում հրապարակված լուսանկարները․ ակնհայտ է, որ բոլոր երեք լուսանկարները համընկնում են։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ մոդուլային զորամասերի առնվազն մի խմբաքանակը՝ «1001» շարքի ապաստարանները, ՀՀ կառավարությունը պատվիրել է իտալական Edilsider-ից։ Edilsider-ը նշում է, որ «1001» շարքի ապաստարանների հավաքումը չի պահանջում հմուտ աշխատուժ․ «Հիմքը և տանիքն ամբողջությամբ նախապես հավաքված են, էլեկտրական սարքավորումները նախապես լարված և փորձարկված են գործարանում»: Կազմակերպությունը նաև հայտնում է, որ ապաստարանների տանիքն ունի  ինքնաօդափոխման համակարգ, որը պաշտպանում է ինտենսիվ շոգից և կանխում խոնավության խտացումը ցուրտ եղանակին:   Ի՞նչ ժամկետներում է մոդուլային շինություններ մոնտաժում Edilsider-ը «1001» շարքի ապաստարանների նկարագրության մեջ չկան մանրամասներ, թե ինչ ժամկետներում են դրանք արտադրվում և մոնտաժվում, սակայն մոտավոր ժամկետները  հնարավոր է հասկանալ Edilsider-ի այլ կառույցների օրինակներով։ 2013-ին, օրինակ, կազմակերպությունը Միլանում 600 հոգանոց ճամբարի համար հավաքովի շինություններ է մատակարարել։ Ավելի քան 15 000 քառ․ մետր (161 500 քառ․ ֆուտ) ընդհանուր մակերեսով շինությունների մատակարարումն իրականացվել է 68 օրվա ընթացքում։ Նշենք, որ սա անհամեմատ ավելի բարդ նախագիծ է, քան ՊՆ-ի համար մատակարարվող մոդուլային զորամասերը։ Մեկ այլ օրինակ է Մոնտերոտոնդոյում 30 դասասենյակից կազմված դպրոցի շենքը, որը կազմակերպությունը նախագծել, արտադրել և հավաքել է 1 տարում։  Իհարկե, կարևոր է նշել, որ նշված երկու նախագծերն իրականացվել են Իտալիայում։ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսվող ժամանակը։   Այլ կազմակերպությունների օրինակներ  Աշխարհում բազմաթիվ են կազմակերպությունները, որոնք մոդուլային շինություններ են արտադրում և մատակարարում։ Շատ հաճախ նրանց հաճախորդներն են տարբեր երկրների կառավարությունները, որոնք մոդուլային շինություններ են պատվիրում նաև իրենց բանակների համար։ Փորձել ենք մի քանի օրինակով հասկանալ, թե ինչ ժամկետներում են մոնտաժվում նմանատիպ շինությունները։ Modular Genius ամերիկյան ընկերությունն, օրինակ, նշում է, որ Միացյալ Նահանգների Ծովային հետևակի կորպուսի հաղորդակցման դպրոցի համար 401 քառ․ մետր (4320 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային դասասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել 2 ամսում։ Կազմակերպությունը նույն Ծովային հետևակի կորպուսի բազայի համար 330 քառ․ մետր (3600 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային գրասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել կրկին 2 ամսում։ Ամերիկյան մեկ այլ կազմակերպություն՝ VESTA modular-ը, նշում է, որ Միացյալ նահանգների Ծովային հետևակի կորպուսի ճամբարներից մեկի համար 1300 քառ․ մետր (14 000 քառ․ ֆուտ) ընդհանուր տարածքով շինություններ է տեղադրել 2 ամսում։   2023-ի տարեվերջը խելամի՞տ վերջնաժամկետ է Այսպիսով, Եթե ՀՀ ՊՆ-ն նշում է, որ պատվիրված մոդուլային զորամասերի մի խմբաքանակը Հայաստանում էր ամիսներ առաջ, ապա հարց է առաջանում, թե ինչու է աշխատանքների ավարտը սահմանված 2023-ի տարեվերջը։ Վերը բերված օրինակներից մեր ՊՆ օրինակը տարբերվում է միայն նրանով, որ պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսված ժամանակը, բայց անգամ այդ դեպքում, նմանատիպ այլ նախագծերի հետ համեմատած, մինչև 2023-ի տարեվերջը բավականին երկար ժամանակահատված է։  Ստացվում է, որ ՊՆ-ն առնվազն 2 տարի (2021 և 2022 թվականներ) ուներ մոդուլային զորամասերը պատվիրելու և դրանց մոնտաժման վայրերում նախապատրաստական աշխատանքներ տանելու համար, սակայն զորամասերի առաջին խմբաքանակը Հայաստան է հասել միայն ամիսեր առաջ՝ դատելով Էդմոն Մարուքյանի խոսքերից՝ 2022-ի սեպտեմբերից հետո։  Ընդ որում՝ մոդուլային զորամասերի տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքները կարող էին իրականացվել դեռ այն ժամանակ, երբ մոդուլային զորամասերը արտադրման և մատակարարման փուլում էին։ Մենք ՊՆ խոսնակից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստան հասած զորամասերը սկսելու են մոնտաժվել, մինչև նոր խմբաքանակները Հայաստան կհասնեն։ Այս դեպքում ևս ՊՆ խոսնակը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ կրկնելով ավելի վաղ հայտնած տեղեկությունը․ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023-ի տարեվերջին։ Ի պատասխան մեր ճշտող հարցի՝ այդ ժամկետը վերաբերում է մոդուլային բոլո՞ր զորամասերին, Արամ Թորոսյանը նշեց՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Edilsider-ի կայքից Աննա Սահակյան
18:15 - 24 հունվարի, 2023
Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Նա (Իլհամ Ալիևը՝ խմբ․) ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք կարող են մեկնել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում էր նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը, ինչին ի պատասխան՝ Ալիևը նշել է, թե ոչ մի բլոկադա էլ չկա․ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Արցախը շրջափակման մեջ է։
13:55 - 11 հունվարի, 2023
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է Մարուքյանը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
11:45 - 10 հունվարի, 2023
120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են․ Մարուքյան

120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ «25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- նշված է գրառման մեջ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:50 - 05 հունվարի, 2023
Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան
 |armtimes.com|

Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին: Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի»: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
11:20 - 15 դեկտեմբերի, 2022
Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ Մարուքյան

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ Մարուքյան

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը վերականգնվի»,- նշել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:
12:38 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան
 |armtimes.com|

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Արդեն մեկ օր է անցել այն պահից, երբ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը»։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Շրջափակման մեջ է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրության իրավունքին»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
11:04 - 13 դեկտեմբերի, 2022