Սահման

Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ: Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»։
12:53 - 28 հունվարի, 2025
Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, հիմնվելով տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծությունների վրա, 2025թ․ հունվարի 23-ի դրությամբ բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը։ Այս կանխատեսումը Ծառայությունը ներկայացրել է 2025թ․ ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ իր տարեկան զեկույցում։ Սա ծառայության առաջին հրապարակային զեկույցն է, որը հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ Ծառայության գնահատականի վրա։  Զեկույցի առաջին մասը վերաբերում է Հայաստանի համար ռազմաքաղաքական ռիսկերին։ Այստեղ ասված է, որ մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։ Այս պահին բարձր չգնահատելով Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակման հավականությունը՝ Ծառայությունը նշում է, որ, միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։  «Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է»,- ասված է զեկույցում։ Նշվում է, որ այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։ Արտաքին հետախուզության ծառայությունը կանխատեսում է, որ Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը․ «Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»։ Ինչ վերաբերում է Իսրայել-Իրան հակամարտությանը՝ Ծառայությունը նշում է, որ դրա խորացմանը նպաստող պայմանները 2025 թվականին Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։  Ծառայությունը կարծում է, որ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի, իսկ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը չեն վերանա։  Բացի դրանից, Ծառայությունը կանխատեսում է, որ Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ, իսկ այդ թիրախավորման նպատակը, ըստ զեկույցի, կշարունակի մնալ տնտեսական, քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական վնասակար ազդեցության միջոցով Հայաստանի պետական շահերը չսպասարկող որոշումների կայացմանը հասնելը։  Տնտեսական ռիսկերի բաժնում Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք․ «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»։ Ծառայությունը նաեւ երկրորդային տնտեսական պատժամիջոցների ռիսկերը չի բացառում՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցների հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով, իսկ նման պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը, ըստ ծառայության, որոշ արտաքին դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները․ «Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար»։ Ըստ ծառայության՝ գործընկեր երկրների շրջանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն ձևավորելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու առումով տիպային օրինակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «բնապահպանական» արշավը, որը, փաստերի խեղաթյուրման և կեղծ փաստերի գեներացման ու տարածման միջոցով մի կողմից թիրախավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել տնտեսության կարևոր ճյուղերին, խաթարել այլ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները, ստվերել օտարերկրյա արտաքին ներդրումների իրականացման հեռանկարը, ինչպես նաև բանակցային գործընթացում ավելացնել Հայաստանի նկատմամբ բազմամակարդակ ճնշումը։  Ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերին՝ Արտաքին հետախուզության ծառայության վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի պատկերում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը ցածր են։ Միաժամանակ, Ծառայությունը վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարում իր իրավասության շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ իր հանձնառությունը՝ միտված կանխելու ահաբեկչության փորձերը, ինչպես նաև մաս լինելու ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի։  Զեկույցում անդրադարձ է կատարվում այս պահին աշխարհում ընթացող հակամարտություններին՝ կանխատեսումով, որ քիչ հավանական է 2025 թվականի ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ այնպիսի լուծումների ձեռքբերումը, որոնք կունենան կենսունակության բավարար մակարդակ․ «Դրանով պայմանավորված՝ հատկապես եվրոպական պետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կշարունակեն ակտիվ սպառազինման, երկարատև պաշտպանական ու տնտեսական ինքնավարության խորացման քաղաքականությունը»,- ենթադրվում է զեկույցում։ «Գազայում ընթացող ռազմագործողությունները, դրանց զարգացումը Լիբանանում, Եմենի հութիների ռազմական գործողությունները, Իսրայել-Իրան փոխադարձ հարվածներն ու դրանց կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ի ցույց դրեցին, թե որքան բազմաշերտ են Մերձավոր Արևելքում ստատուս քվոն պայմանավորող գործոնները»,- ասված է զեկույցում։ Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ 2025 թվականի ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածությունների ու տարբեր մասշտաբի և ինտենսիվության ռազմական գործողությունների միտումը ամենայն հավանականությամբ կպահպանվի, որը կզուգորդվի թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության պայքարի, մերձավորարևելյան պետություններում ներքին քաղաքական անկայունությունների, հումանիտար-տնտեսական լարումների, լոգիստիկ նոր շղթաների ձևավորման համար պայքարի ու միգրացիոն անկանոն շարժերի բաղադրիչներով, իսկ Սիրիայում ձևավորվելիք նոր իշխանության կրոնական ու էթնիկ հանդուրժողական քաղաքականություն որդեգրելու հնարավոր մոտեցմամբ պայմանավորված՝ 2025 թվականին ժողովրդագրական ու միգրացիոն ցածր կառավարելիության շարժերի հավանականությունը կնվազի։  Զեկույցում նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության ներքո պատերազմավարման ձևերն ու եղանակները կշարունակեն փոփոխվել, որոնք կդրսևորվեն ավելի բարձր շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, որոշումների արագ կայացման հնարավորություններով օժտված ստորաբաժանումների կիրառմամբ, ռազմադաշտում հակառակորդի առավելությունները նրա խոցելիության վերածելու մյուս կողմի նախաձեռնողականությամբ․ «Խոցման միջոցներից պաշտպանությունը բյուջեի տեսանկյունից դառնում է ավելի թանկ, քան հարձակումը։ Նոր տեխնոլոգիաներն անհամաչափություն են մտցնում ռազմական գործողություններում, ինչպես նաև օբյեկտիվորեն դժվարացնում ռազմական կարողությունների ճշգրիտ գնահատումը»։ Հիշեցնենք, ծառայությունը հիմնադրվել է 2023թ․ հոկտեմբերի 4-ին, ծառայության պետն է Քրիստինե Գրիգորյանը։
11:04 - 23 հունվարի, 2025
Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է. Փաշինյան
 |civilnet.am|

Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է. Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը «չափազանց կարևոր իրադարձություն» է համարում։ «Անվտանգային ոլորտում մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը։ Այն, ինչը վավերացրել է ԱԺ-ն, չափազանց կարևոր իրադարձություն էր։ Մենք արձանագրել ենք Հայաստանի լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները և դրանք պետք է կյանքի կոչվեն։ Եվ ՀՀ ներսում, և դրսում կլինեն տեսակետներ՝ մեր ռազմավարությունից շեղելու համար, մենք դրանից չենք շեղվելու, բայց լսելու ենք բոլոր փաստարկները»,- հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։ Մինչ կանոնակարգի հաստատումը Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատումը ևս, վարչապետի գնահատմամբ՝ «շատ մեծ և լուրջ հաջողություն է անվտանգային ոլորտում»։ «Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Եվ մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- նշել է նա։
17:24 - 23 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ՀՀ ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Քվեարկության մասնակցեց միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկումը նախ 2024թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն է վավերացրել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Որոշման համաձայն՝ փաստաթուղթը ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկել է կանոնակարգը և սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Ընթացակարգի համաձայն՝ այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է քննարկել կանոնակարգը վավերացնելու նախագիծը. այն զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի կողմից: ԱԺ հանձնաժողովի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցել են միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ,  քարտեզներով,  Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի  դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են լիագումար նիստը՝ չմասնակցելով ո՛չ երեկ՝ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած քննարկմանը, ո՛չ այսօր տեղի ունեցած քվեարկությանը: Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին:  Ադրբեջանում կանոնակարգը դեռևս չի վավերացվել, գործընթաց էլ չի մեկնարկել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կանոնակարգը երկկողմանի ստորագրված է համարվում երկու երկրներում ընթացակարգերը ավարտելու վերաբերյալ ծանուցումների փոխանակումից հետո: Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
10:32 - 23 հոկտեմբերի, 2024
«Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել». ԻՀՊԿ |tert.am|

«Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել». ԻՀՊԿ |tert.am|

tert.am: Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունում, որը հրապարակվել է թելեգրամյան ալիքում: «Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալու պատճառով Իրանի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունները: «ԶԼՄ-ներում շրջանառվող զրպարտչական մեղադրանքներն իբրև թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, ՀՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալիքների վերաբերյալ, իրականության հետ կապ չունեն»,- ասել է Զախարովան:
10:11 - 12 սեպտեմբերի, 2024
«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին հայտնել են ՀԿ-ից։  «Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երեւի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար»,- Տավուշում հայտարարել է շարժման անդամներից մեկը։ Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս՝ «պատասխաններ պահանջելու ու պահանջ ձևակերպելու, որ գործընթացը դադարեցվի»։ Նշենք, որ Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ ապրիլի 20-ից իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։ Սահմանազատման աշխատանքները, սակայն, մեկնարկել են։ 
18:12 - 04 մայիսի, 2024
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
 |1lurer.am|

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am: data-sider-select-id="0bb1a0ea-611d-4bec-b775-1d3f7838ac82">Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։
13:13 - 01 մայիսի, 2024
Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ «Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»։ Ըստ նրա՝ այդ «միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։
12:45 - 01 մայիսի, 2024
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
11:31 - 01 մայիսի, 2024
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։ Բլինքենը ողջունել է նաև ձերբակալված քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը տնային կալանքի և կոչ է արել նրան լիովին, արագ ազատ արձակել․ «Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին», - նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Բլինքենը այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
23:08 - 28 ապրիլի, 2024
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։ «Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», - նշել է նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ ապրիլի 20-ից իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։Սահմանազատման աշխատանքները, սակայն, մեկնարկել էին։ Կառավարության տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Կառավարությունը նշել էր, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
21:11 - 28 ապրիլի, 2024