Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|
19:13 - 18 հունվարի, 2021

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող:

Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել