Գարեգին Բաղրամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին
15:01 - 05 փետրվարի, 2021

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և Կամո Սարգսյանը:

Քննարկվեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բովանդակալից և բազմակողմանի քննարկման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել