Երևանում երեկվանից սկսած տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ։
Երևանի քաղաքապետարանը այս առիթով հայտարարություն է տարածել՝ Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Հայտարարության մեջ նշված է․
«Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։
Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից» ։
Հիշեցնենք, որ այսօր նաև Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման պատճառով: Նշվում է, որ դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն:
comment.count (0)