Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը ոլորտին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ դեսպանի հետ |armenpress.am|
16:16 - 08 փետրվարի, 2021

Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը ոլորտին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ դեսպանի հետ |armenpress.am|

armenpress.am: Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբերիոն ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանում մեդիայի ազատության հարցն ու ոլորտները, որտեղ իր գրասենյակը կարող է աջակցություն տրամադրել Հայաստանին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Ռիբերիոն ողջունել է հավաստիացումներն այն մասին, որ մեդիայի ազատությունն ու լրագրողների անվտանգությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին մեդիայի և խոսքի ազատության հարցերում:

Ռիբերիոն և Պապիկյանն անդրադարձել են «ֆեյք լուրերի» հետևանքով ի հայտ եկող մարտահրավերներին, մեդիայի ազատության վրա ազդեցությանը:

Կողմերը խոսել են նաև այլ ոլորտներում համագործակցության և Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել