«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|
13:15 - 02 մարտի, 2024

«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։

Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի էջում միայն նշված է, որ Բայրամովը Շմիդի հետ քննարկել է ԵԱՀԿ օրակարգին, կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր, իսկ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայում են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երեկ Ռուբինյանն ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը բանավիճել են Անթալիայում ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել