Բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել Լևոն Արոնյանի որոշումը. Սերժ Սարգսյան

 |armenpress.am|
19:48 - 03 մարտի, 2021

Բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել Լևոն Արոնյանի որոշումը. Սերժ Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՀՀ երրորդ նախագա Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանից հեռանալու և ԱՄՆ հավաքականին միանալու մասին:

«Ես բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը: Նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, օժանդակության հարցում, բայց նա ասել է, որ խնդիրը օժանդակության մեջ չէ: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել