Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն |armenpress.am|
10:37 - 23 մարտի, 2021

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրեսս»-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

- Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը:

- Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի:

Առավելի մանրամասն՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել