Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին
15:37 - 26 մարտի, 2021

Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասում է․

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:

Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել