Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
16:09 - 19 ապրիլի, 2021

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, ապրիլի 20-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

ՃՈ-ն հիշեցնում է՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել