Պատիվ ունեցեք. «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում |pastinfo.am|
17:14 - 08 մայիսի, 2021

Պատիվ ունեցեք. «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում |pastinfo.am|

pastinfo.am: «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ են՝ եռագույնով, «Պատիվ ունեցեք» գրությամբ պաստառներով։

Շենքի մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանականները։ «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ ու հիշեցրեցին, որ պահանջը միջազգային հանրությունից է՝ թույլ չտալ Ադրբեջանի և Թուրքիայի նման ցեղասպան պետություններին այլևս երբեք իրականացնել նման մարդկային, մշակութային ցեղասպանություններ, անմիջապես ազատ արձակել պահվող ու գերեվարված անձանց։

«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելել են ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին: Այստեղից մեկնարկել ակցիաները: Երիտասարնդերն նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, վերականգնելու պատմական արդարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել