Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է
 |civilnet.am|
13:54 - 15 մայիսի, 2021

Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է |civilnet.am|

civilnet.am: ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», իսկ այս դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին դաշինիքի ձևավորման միջոցառման ընթացքում։ 

Ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ Սարգսյանի, «պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»։ 

«Այսօր մեր ժողովրդի մի զգալի մասն Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած՝ անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ ժողովրդին այս վիճակում հասցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Նրա բնորոշմամբ՝ «չարի իշխանության» դեմ պայքարում պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը։

«Անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում և մինչև 2018-ի ապրիլի 23-ը, այդ թվում՝ 2016-ի ապրիլին, մենք դա ապացուցել ենք»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել