Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այդ մասին հայտնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։
Նշվում է, որ Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։
comment.count (0)