Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան
 |1lurer.am|

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը: Սա կօգնի խնդիրների լուծմանը»,- ասաց նա: Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կոնյակագործների հետ, նաև տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է առանձին արտադրողների ու արտադրողների խմբի հետ: Առաջիկայում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները վրացական կողմի հետ: «Կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դա կտեսնեք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:
Այսօր 12:41
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ «Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», ֊ նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։ Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։ Այցի ընթացքում նախարարը պատասխանել է բնակիչների հարցերին, տվել պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
20:12 - 17 մայիսի, 2025
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։ Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։
23:01 - 16 մայիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։  Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։  Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։  «Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։  Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։  
14:55 - 15 մայիսի, 2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

1lurer.am: Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել: «Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան: «Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա:
11:49 - 15 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։   Նախարարը եղել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։   Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Այցին մասնակցել են նաև վնասի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները։   Նախարարը ներկայացրել է պետական աջակցության առկա գործիքակազմը և վստահեցրել, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։   «Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսելը համայնքների բնակիչներին, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական և նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը և դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները»,- նշել է նախարարը։
15:33 - 09 մայիսի, 2025
Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին
 |1lurer.am|

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին |1lurer.am|

1lurer.am: Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել: «Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը: Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
13:02 - 08 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։   «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն ու համագործակցությանը խոչընդոտող խնդիրները վաղ փուլում բացահայտելու և կանխարգելելու համար, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնենք լուծումներ փնտրելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։   Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ Միաժամանակ նա նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել առևտրաշրջանառության սահուն ընթացքը դանդաղեցնող բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու, մաքսային ընթացակարգերը պարզեցնելու և թափանցիկ ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։   Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում գործակցության խորացմանը։
17:59 - 06 մայիսի, 2025
Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։   Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը. «Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը։   Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։   Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) կողմից։
17:08 - 02 մայիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար

ՀՀ էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներն այցելել են Խնածախ, Վաղատուր և Խոզնավար

Հայաստանի  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մեկնել են Սյունիքի մարզ, ծանոթացել Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ: «Նախարարները գիշերել են Խնածախում, առավոտյան հանդիպել են բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հանդիպումների ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես իր քաղաքացիների կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։ Նախարարը բնակիչների հետ զրույցում ևս մեկ անգամ փաստել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը նաև բնակիչների կողմից է ողջունվել: Նրանք նշել են, որ խաղաղության ապահովումն անհրաժեշտ պայման է համայնքների ավելի արդյունավետ զարգացման համար։
16:42 - 29 ապրիլի, 2025
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը։
16:41 - 22 ապրիլի, 2025
Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում |armenpress.am|

Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում |armenpress.am|

armenpress.am: Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ 2019-ից ի վեր կառուցվել է 58 խելացի անասնաշենք: Կառավարությունն այժմ փոփոխություններ է իրականացնում ծրագրերի պայմաններում:  Որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստում:  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ խելացի անասնաշենքերի կառուցման գործող ծրագրի համեմատ իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ:  «Եթե նախկին ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում, այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»,-ասաց Խոջոյանը: Սահմանված են արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար.նրանց համար սահմանվել է ծախսերի 70 տոկոսի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար՝ 45 տոկոս: Իրականացվել է գլխաքանակի փոփոխություն, կառուցման և վերակառուցման համար մոդելների տեսակի փոփոխություն:   Փոխնախարարը հիշեցրեց, որ ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսը: Սահմանվել է 18 ամիս արտոնյալ ժամկետ՝ նախկինում գործող 12-ի փոխարեն: Այսինքն՝ ֆերմերը կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել: Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: «Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, որի համաձայն, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունենա խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում՝ մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30 տոկոս, իսկ 25 և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում»,-ասաց փոխնախարարը: Երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են ծրագրի արդյունքները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում այսօր կա կառուցված 58 խելացի անասնաշենք, ներմուծվել է 2400 տոհմային կենդանի: Անասնաշենքների կառուցման համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը 925 մլն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը՝ 587 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցվել է: Բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր: Փոխհատուցման ընդհանուր գումարը՝ 925 մլն դրամ: Սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում»: Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ծրագրից հանում 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը: Փոխնախարարը նշեց, որ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-15 գլուխ կենդանիների համար կառուցվածը: «Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր կա: Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների ճանապարհով չենք առաջնորդվելու»,-ասաց վարչապետը: Փաշինյանը նկատեց, որ այն հատվածում, որտեղ մարդիկ վարկեր ունեն, խնդիր կա, գյուղատնտեսությունն արդյունք չի բերում, տասնյակ որոշումներ է կայացրել կառավարությունը: Սակայն այդ որոշումները չեն աշխատում: 
13:00 - 10 ապրիլի, 2025
Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։ Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով
19:09 - 20 մարտի, 2025