Երկրապահը չի կարող քաղաքականացվել, իսկ կառույցում ամեն ինչ փոխելու է․ Սասուն Միքայելյան |24news.am|
11:43 - 02 ապրիլի, 2019

Երկրապահը չի կարող քաղաքականացվել, իսկ կառույցում ամեն ինչ փոխելու է․ Սասուն Միքայելյան |24news.am|

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի հավակնորդ Սասուն Միքայելյանը, պատասխանելով կառույցի քաղաքականացվելու վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է, որ  երկրապահը չի կարող քաղաքականացվել և որ կառույցում ամեն ինչ փոխելու է. «Նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր է ձևավորվելու, նոր մարդկանցով: Բնական է, հին տղերքից էլ կմնան: Ժամանակը ցույց կտա»,- նկատել է նա:

Սասուն Միքայելյանը հայտնեց, որ շուտով համագումար կլինի, և ինքն այլևս չի ընտրվի ՔՊ-ի վարչության նախագահ.
«Երկրապահը չի կարող դառնալ իշխանության ծառա»,- ասաց նա:
Անդրադառնալով Ավետիք Իշխանյանի անցկացրած զուգահեռներին՝ իր և Մանվել  Գրիգորյանի միջև, Սասուն Միքայելյանն արձագանքեց.

«Ես ինչ սեփականություն ունեմ, բաց պարզ է, ասել եմ՝ նկարեք, ժողովրդին ցույց տվեք: Իմ որդիներին երբեք ուրիշների հետ չհամեմատեք, ես չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց ամեն մարդ քնից արթնանում ա իր կարծիքն ա ասում»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել