armtimes.com: Մարտի 31-ին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են պլանավորում իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի աշխատակիցները՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ:
Այսօր Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ սուտ է, եւ իր պաշտոնավարման ընթացքում համալիրի աշխատակիցները երբեւիցե աշխատավարձ ստանալու խնդիր չեն ունեցել: «Բոլորը նորմալ աշխատում են, ոչ մի բողոք էլ չկա եւ ես չգիտեմ, թե որտեղից են այդ ինֆորմացիան վերցրել»,-ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Համալիրը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է հայտնվել, Ղազարյանը նույնպես ժխտեց՝ ասելով, որ այս երեք ամիսներին կոմունալ վճարումները կատարելու խնդիր են ունեցել, որը, սակայն, արդեն լուծվում է. «Մենք մեր ձեռնարկատիրական գործունեությունից հոսանքի եւ գազի համար պարտքերը մասամբ վճարում ենք»:
Համալիրի տնօրենը նշեց, որ կոմունալ վճարումների հետ կապված խնդիր են ունեցել, քանի որ 2019 թվականի բյուջեից համալիրին հատկացվող միջոցներից պետությունը դեռ ոչ մի կոպեկ գումար չի փոխանցվել: Կառավարությունը խոստացել է մոտակա օրերի ընթացքում ֆինանսավորման հարցը կարգավորել:
Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
comment.count (0)