Ռուսաստանը հավաստել է ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը |armenpress.am|
15:06 - 28 մայիսի, 2021

Ռուսաստանը հավաստել է ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հավաստում Է Բրյուսելի հետ իրավահավասար հիման վրա հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը: Մայիսի 28-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Սերգեյ Լավրովը՝ Սլովենիայի ԱԳՆ-ի ղեկավար Անժե Լոգարի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք հերթական անգամ հավաստեցինք Եվրամիության հետ հարաբերությունների նորմալացման մեր պատրաստակամությունն այն ըմբռնմամբ, որ մեք երկխոսություն կվարենք իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության որոնման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի գործողությունների եւ նախնական պայմաննեի հիման վրա»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել