Ժամը 14:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82%-ը մասնակցել է քվեարկությանը
15:58 - 20 հունիսի, 2021

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82%-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 695.626  քաղաքացի կամ ընտրողների 26.82%-ը։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Նա նաև տեղեկացրեց մասնակիցների թվի մասին ըստ մարզերի և մայրաքաղաքի։

Ժամը 14:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկությանը մասնակցել է 251.504 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29.28%-ը։

Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117.472 է, մասնակիցների թիվը 28.987 կամ 24.68%-ը։ Մարզկենտրոն Աշտարակում քվեարկության իրավունք ունեցող 19.545 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 4673-ը կամ 23.91 %-ը։

Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223.360 է, քվեարկությանը մասնակցել է 58.767-ը կամ 26.31%-ը։ Մարզկենտրոն Արտաշատում քվեարկելու իրավունք ունեցող 21.495 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 5472-ը կամ 25.46 %-ը։

Արմավիրի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 235. 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 51.536-ը կամ 21. 85 %-ը։ Մարզկենտրոն Արմավիրում 29.472 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 7168 քաղաքացի կամ 24.32 %-ը։

Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 189.527 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 46.268-ը կամ 24.41%-ըԼոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 233.552 քաղաքացիների մասնակցել է 61. 081-ը կամ 26.15 %-ը։ Մարզկենտրոն Գավառում 22.407 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 4.487 քաղաքացի կամ 18.76%-ը։

Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 242.022 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 66. 645-ը կամ 27.54 %-ը։ Մարզկենտրոն Հրազդանում ընտրության իրավունք 43.975 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 12.300 քաղաքացի կամ 27.97 %-ը։

Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից մասնակցել է 47. 969 քաղաքացի կամ ընտրողների 21.15 %-ը։ Մարզկենտրոն Գյումրիում քվեարկության իրավունք ունեցող 122.118 քաղաքացիներից մասնակցել է 24.107 քաղաքացի կամ 19.74 %-ը։

Լոռու մարզի 233.552 քվեարկելու իրավունք ունցող քաղաքացիների քվեարկությանը մասնակցել է 61. 081-ը կամ 26.15 %-ը։ Մարզկենտրոն Վանաձորում 93.705 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 25.201-ը կամ 26.89%-ը։

Սյունիքի մարզ․ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկությանը մասնակցել են 36.619 կամ 33. 37%-ը, մարզկենտրոն Կապանում 35.944 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 13.137 քաղաքացի կամ 36.55%-ը։

Վայոց ձոր․ քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 13.568-ը կամ 29.1 %ը։ Մարզկենտրոն Եղեգնաձորում քվեարկության իրավունք ունեցող 7448 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2039 քաղաքացի կամ 27.38 %-ը։

Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 32.682-ը կամ 29.79 %-ը։ Մարզկենտրոն Իջևանում 14.618 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 4720-ը կամ 32.29 %-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել