tert.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: Բացի դա, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։
Ի դեպ, D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10,000 ՀՀ դրամով:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը, որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։
comment.count (0)