ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում տապից առնվազն 63 մարդ է մահացել |tert.am|
09:32 - 01 հուլիսի, 2021

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում տապից առնվազն 63 մարդ է մահացել |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առնվազն 63 մարդ է մահացել, հայտնում է wgntv.com-ը՝ հղում տալով տեղական Oregonian թերթին։

 Մահվան բոլոր դեպքերի պատճառը հիպերթերմիան կամ գերջերմությունն են, իսկ 2017-ից 2019 թվականների ընթացքում ամբողջ նահանգում հիպերթերմիայի հետևանքով մահացել էր 12 մարդ։

Վերջին երեք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ երկուշաբթի հասնելով +46,7 աստիճանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել