«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|
14:49 - 29 օգոստոսի, 2021

«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բանաձևի նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:

Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել