Գյոտենբերգում «Հավերժական զբաղվածություն» (Eternal Employment) արվեստային նախագծի շրջանակում յուրահատուկ աշխատանք է առաջարկվում 2046 եվրո աշխատավարձով՝ առանց որևէ վերջնաժամկետի ։
Պարտականությունները կարող է կատարել ցանկացած մեկը․ տարիքային սահմանափակում չկա։ Պարտականությունն է՝ առավոտյան և երեկոյան հայտնվել շվեդական քաղաքի նշված գնացքի կայարանում։
Մնացած ամբողջ ժամանակը կարելի է անցկացնել որտեղ կամենում եք։ Նախագծի հեղինակները այս եղանակով փորձում են վերաիմաստավորել աշխատանքի գաղափարը աշխարհում՝ թվայնացման դարաշրջանում։
Հեղինակներին հետաքրքրում է՝ ինչով կզբաղվի մարդը նման աշխատանք ստանալու դեպքում՝ կքնի՞ ամբողջ օրը, սեփական արվեստային նախագծերը կիրականացնի՞, թե՞ կամավոր կդառնա։
comment.count (0)