Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ

 |factor.am|
13:17 - 29 հոկտեմբերի, 2024

Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ |factor.am|

factor.am: Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով, հայտնում է Sweden Herald-ը։ Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսի գրավոր մեկնաբանությունում նշվում է, որ Վրաստանում զարգացումները «վաղուց տագնապալի էին», իսկ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։

Նշվում է, որ «ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է վիճելի խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դնում ընդդիմությունը և միջազգային դիտորդները»։

Պաշտոնյան պնդում է, որ «երկրի քաղաքացիական հասարակությանն իր ժողովրդավարական դերի կատարումը խափանելու փորձերը, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են ԵՄ նորմերին և արժեքներին»:

«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղիղ համագործակցությունը, որը դեռ շարունակվում էր, այդ թվում՝ Վրաստանի հարկային վարչության հետ»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել