«Մեր նպատակը ոչ թե ինչ-որ մեկի բիզնեսին վնաս տալն է, այլ ծխախոտի սպառումը նվազեցնելը»․ Արսեն Թորոսյան |hetq.am|
07:43 - 11 մարտի, 2019

«Մեր նպատակը ոչ թե ինչ-որ մեկի բիզնեսին վնաս տալն է, այլ ծխախոտի սպառումը նվազեցնելը»․ Արսեն Թորոսյան |hetq.am|

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով է հրավիրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հանձնաժողովը քննարկվում է ծխելը հանրային վայրերում արգելող նախագիծը, որը կառավարությունում շրջանառության մեջ է դրվել։

«Մենք ունենք օրենքի նախագիծ, որը քննարկման փուլում է, որով առաջարկվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելն ընդհանրապես, նախագիծը նոր չէ, բայց փոփոխություններ են եղել, այս պահին էլ շատ հանրային վայրերում արգելված է ծխելը, մենք առաջարկում ենք սահմանափակումները տարածել բոլոր հանրային վայրերում։ Եթե սահմանափակումներով կարող ենք բերել գործողության որոշ տեսակների խաթարման, բայց, կներեք, մենք ունենք պետություն, որն ունի պոզիտիվ պարտավորություններ՝ պաշտպանելու մարդկանց առողջությունը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը խոսեց նաև նման վայրերում աշխատող անձանց իրավունքների պաշտպանության մասին՝ նկատելով, որ եթե քաղաքացին մեկ-երկու ժամ կարող է ժամանակ անցկացնել ինչ-որ վայրում, որտեղ ծխում են, այնտեղ աշխատողներն ամբողջ օրը ստիպված են համարվել պասիվ ծխող։

«Նարգիլե սիրողների միության» մասնագիտացված ակումբի անդամ Գոռ Գասպարյանն ասաց․ «Եթե, օրինակ, ռեստորանին, փաբին տալիս եք այլընտրանք, որ հաճախորդը կարող է դուրս գալ ու ծխել, մենք նման այլընտրանք չունենք, քանի որ մեզ մոտ հատուկ նարգիլեի համար են գալիս»,-ասաց նա՝ հավելելով, որ 700 մարդ անգործ է մնալու օրենքի ընդունումից հետո։ 

Թորոսյանն ասաց, որ պատրաստ են հանրային քննարկումներ սկսել՝ օրենքի՝ ժամկետի մեջ մտնելու ժամկետի և այլ հարցերի վերաբերյալ, սակայն պնդեց՝ չի կարող ստորադասել մարդկանց առողջության իրավունքը։ Թորոսյանը խոսեց նաև այն մասին, որ եթե թույլատրվի նարգիլե ծխելը, ապա ինչպես պետք է հսկողություն սահմանվի, որ նման վայրերում ծխախոտ չծխեն, արդյունքում կլինի մի տարբերակ, երբ ոչ հավասար պայմաններ կլինեն շուկայում։

«Մեզ համար կա հանրային գերակա շահ, մենք ողջունում ենք բիզնես շահերը, բայց չենք կարող զիջել առաջնային շահը»,-ասաց նախարարը։

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել