«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններն առաջարկեցին օրակարգից հանել տրանսպորտի թանկացման հարցը
 |hetq.am|
10:54 - 12 մարտի, 2024

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններն առաջարկեցին օրակարգից հանել տրանսպորտի թանկացման հարցը |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններն ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում առաջարկեցին օրակարգից հանել տրանսպորտի թանկացման հարցը, ինչպես նաև բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։

Հիշեցնենք՝ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով առաջարկվում է՝

  • 30 օրվա համար սահմանել 8800 դրամ սակագին՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
  • 90 օրվա համար՝ 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
  • 365 օրվա համար՝ 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկեց հարցն ընդհանրապես հանել օրակարգից, քանի որ այն ամբողջովին մշակված չէ։

Թորոսյանը նաև նշեց, որ հարցի քննարկման համար որպես փորձագետ հրավիրել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որի մուտքն արգելվում է։

«Այն ներքին հրամանը, որը գործում է քաղաքապետարանի և շենքի պահպանությունն իրականացնող կազմակերպության միջև, չի կարող վերադասվել օրենքից»,- նշեց Թորոսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չանդրադարձավ Արամ Թորոսյանի՝ որպես փորձագետ Հայկ Մարությանի՝ նիստին մասնակցելու առաջարկին՝ ասելով, որ իրենք լսեցին խմբակցությունների առաջարկները։ Նա քվեարկության դրեց միայն ՔՊ խմբակցության առաջարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել