Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|
15:48 - 26 դեկտեմբերի, 2023

Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի՝ նաև գնահատելով, թե այս կամ այն երկրի հետ հարաբերություններն ինչպես են երկիրը պաշտպանում, հայտարարեց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ այս պահին ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական գիծը։

Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան նախօրեին կարծիք է հայտնել, թե Հայաստանը հստակ որոշում է կայացրել՝ փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից, մերձենալ ՆԱՏՕ-ին։ Այդ ընթացքում ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցող Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր կասկածում, որ Հայաստանն ու տնտեսական միությունն առաջնորդող Ռուսաստանը դաշնակիցներ են, ապագայում էլ Հայաստանին «կորցնելու» անհանգստություն չուներ, ինչպես ձևակերպեց՝ «հայերն անպատճառ կլինի այստեղ, մեզ հետ, որովհետև այստեղ է նրանց զարգացման կարևորագույն ուղղությունը»։

«Կա՛մ-կա՛մ»-ի դիսկուրսը Թորոսյանի սրտով չէ։

«Հիմա մենք եղել ենք ու կանք մի ճարտարապետության մեջ առնվազն փաստաթղթային մակարդակով, որը ցույց է տվել իր անարդյունավետությունը և որևէ ողջամիտ սուվերեն պետություն տենց հետևություններ է անում և փորձում է իր անվտանգությունն ապահովի, նոր գործիքներ կիրառել: Այդ նոր գործիքների կիրառման մեջ մենք որոշումներ ենք կայացնում ըստ իրավիճակի, այսինքն՝ իրավիճակը կլինի այլ, այլ որոշումներ կայացնենք: Հնացած տրամաբանություն է, որ մենք պետք է լինենք ինչ-որ մեկի հետ պարտադիր կամ երբեմն նաև մտածում ենք, թե ինչ-որ մեկից երես ենք թեքում, գնում ենք մեկ ուրիշի մոտ: Մենք որևէ մեկի հետ միաձուլված չենք եղել», - ասաց իշխանական պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել