Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ այս պահին որևէ քննարկում չկա, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|
13:27 - 13 դեկտեմբերի, 2021

Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ այս պահին որևէ քննարկում չկա, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց քաղաքական թիմը քննարկո՞ւմ է Երևանի քաղաքապետի փոփոխություն:

«Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահին որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, թե քաղաքապետի պաշտոնավարման դադարեցում հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով, օրինակ՝ երբ քաղաքապետը հրաժարական կտա, կամ, երբ ավագանին նրան անվստահություն կհայտնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել