ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ․ՄԻՊ
23:06 - 16 դեկտեմբերի, 2021

ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ․ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է․
 
«Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով:
 
ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:
 
Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների»,
կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:
Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:
 
Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել