Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|
14:30 - 17 դեկտեմբերի, 2021

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում  բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր:

Հոգաբարձուների խորհուրդը չի դիտարկել մյուս թեկնածուի՝ Արծրունի Սահակյանի դիմումը, ով դիմել էր կարգի խախտմամբ, քանի որ  ըստ կանոնակարգի գոյություն ունի  փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի  հստակ օր և ժամ:  Արծրունի Սահակյանի փաստաթղթերը ներկայացվել են ժամկետից ուշ, ինչի պատճառով էլ  ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ նիստի ընթացքում  նրա թեկնածությունը չի դիտարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել