Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ ղեկավարները
 |azatutyun.am|
18:38 - 22 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ ղեկավարները |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այս տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ լիդերների անձնական հանդիպումը: Խոսնակի փոխանցմամբ, այս պահին ընթանում է հանդիպումը կազմակերպելու աշխատանքը:

«Իսկապես, ընթացքի մեջ է նախապատրաստումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպման և դրա հնարավոր ձևաչափի մասին` ասել է Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակը:

Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ անդամներ են, և եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեն կազմակերպվելիք հավաքին, ապա կարող են նաև հանդիպում անցկացնել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը համարվող Սանկտ Պետերբուրգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել