news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոններից այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից՝ հայտնում է Business Insider-ը։
«Ես պատրաստ եմ հեռանալ այս աշխատանքից ավելի վաղ, քան ծրագրել էի, որպեսզի անեմ այն, ինչը հարմար է մեր երկրի եւ մեր կուսակցության համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես շատ հստակ զգում եմ խորհրդարանական խմբակցության տրամադրությունը։ Ես գիտեմ, որ Brexit-ի հարցով բանակցությունների երկրորդ փուլում կա նոր մոտեցման եւ նոր ղեկավարության ձգտում, եւ ես դրան չեմ խանգարի»։
Նա հասկացրել է, որ հրաժարական կտա, եթե պատգամավորները սատարեն իր գործարքը։ «Ես այս դահլիճում բոլոր ներկաներին խնդրում եմ սատարել գործարքը, որպեսզի մենք կարողանանք կատարել մեր պատմական պարտականությունը՝ կատարել բրիտանական ժողովրդի որոշումը եւ հեռանալ Եվրոպական միությունից, հեռանալ հարթ եւ կարգավորված»,- ասել է նա։
comment.count (0)