Այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից. Արտակ Քամալյան |news.am|
10:26 - 11 մայիսի, 2019

Այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից. Արտակ Քամալյան |news.am|

news.am: «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը նշեց.

«Այսօր մենք 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից, որտեղ կա գյուղատնտեսություն: Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, որ գոնե 7 տարի հետո ընկնենք 21–րդ դար։ Մենք այդ երկրներին չեն հասնելու, նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարին կիջացնենք 10–15 տարվա»,– ասաց փոխնախարարը, նշելով, որ այդ գործում պետք է գտնել այնպիսի գործարարներ, ովքեր կարող են հողային ռեսուրսը, կապիտալը և մարդկային ռեսուրսը միավորել և ստանալ մրցունակ արդյունք։

«Մենք արդյունքի չենք հասնի, եթե մրցունակ գյուղսննդամթերք չստանանք»,– ընդգծեց Արտակ Քամալյանը, հիշեցնելով, որ հողը վարում են այնպիսի տրակտորով, որը իր քաշի չափ «սայլարկա է ուտում». Այս պարագայում մրցունակ գյուղմթերքի մասին խոսք գնալ չի կարող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել