Արտակ Քամալյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ։

Ծնվել է 1970 թվականի մայիսի 9-ին:

1990 թվականին ավարտել է Կ.Դ. Գլինկայի անվան Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:

2000 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան: 

2020 թվականի փետրվարի 1-ից Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամն է (նախարար):

Նախքան Հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը Արտակ Քաջիկին զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարի, ապա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին նշանակելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Խորհրդի կազմում նիստին մասնակցել են «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Կանդելը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Տնտեսական խորհրդի հարգելի անդամներ, մասնակիցներ, Ուրախ եմ ընդունելու խորհրդի անդրանիկ նիստը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորհրդի անդամներին հրավերն ընդունելու և տնտեսական քաղաքականության ձևավորման վերաբերյալ օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով Հայաստանի կառավարությանն աջակցելու է, երբ համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով, որպես համաճարակի, թվային փոխակերպման արագացող տեմպերի, կլիմայի փոփոխության և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք։ Որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար: Հայաստանը բացառություն չէ: Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից: Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ քննարկում»: Այնուհետև քննարկվել են խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ խորհրդի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները կնպաստեն տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, գաղափարների ու առաջարկությունների ձևավորմանն ու արդյունավետ լուծումներ գտնելուն: Նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին՝ Հայաստանում:
12:30 - 06 հունիսի, 2022
ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածքում մի երկրից մյուսը հնդկաձավարի (гречка) արտահանման, տեղափոխման սահմանափակում չկա: Այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք միությունում կա հնդկաձավարի արտահանման հետ կապված խնդիր: Նախարարը վերջին մի քանի շաբաթներին անձամբ է այս թեմայով զբաղվել՝ հասկանալու, թե խնդիրը որն է: Ֆորմալ մակարդակով միության ներսում նման սահամանափակում չկա: «Միության ներսում հնդակաձավարը կարող է տեղափոխվել մի երկրից մյուսը: Ուրիշ հարց է, որ փոխադրման որոշակի դժվարություններ են առաջանում, և ոչ միայն հնդկաձավարի առումով: Դժվարությունները կապված են նրա հետ, որ  օրինակ Ռուսաստանից Ղրղզստան հնդկաձավար տեղափոխելու համար պետք է համապատասխան սանիտարական վկայագիր ձեռք բերել: Եվ մարդիկ դժվարություններ են ունենում այդ վկայագիրը ձեռք բերելու հարցում»,-ասաց Քամալյանն ու նկատեց՝ այդ դժվարությունները երբեմն օբյեկտիվ են, երբեմն սուբյեկտիվ:  Ընդ որում, սուբյեկտիվ խնդիրը լինում է ինչպես գնող, այնպես էլ վաճառող երկրում: Նախարարը գնորդների հետ զրուցելիս անձամբ է համոզվել՝ կան մարդիկ, որոնք անգամ փոքր-ինչ տեղյակ չեն, թե ինչ պետք է անել հնդկաձավարը Ռուսաստանից օրինակ Ղրղզստան կամ Հայաստան տանելու համար: Քամալյանի կարծիքով՝ սակայն այս խնդիրները այսօր այլևս սուր չէ: Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, որն արդեն լուծված է: «Երբ հնդկաձավարի պահանջարկի աժիոտաժը սկսվեց, գինը  սկսեց բարձրանալ: Եվ այն վաճառողները, որոնց մատակարարման պայմանագրերն արդեն պատրաստ էին, սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից, քանի որ դրանք կնքվել էին ցածր գներով և առաջարկեցին նոր գնով նոր պայմանագրեր կնքել: Եվ պայմանագրերը փոխելու համար նրանց պետք էր ինչ-որ հիմնավորում: Այդպիսի դեպքեր ևս եղել են»,-ասաց նա: Քամալյանը նկատեց՝ խնդրի մեկ եզակի պատճառ չկա, բայց վստահեցրեց, որ չկան սահմանափակումներ միության ներսում և Ռուսաստանը միությունում տեղափոխման ոչ մի սահմանափակում չի դրել:
16:46 - 30 ապրիլի, 2020
Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով: Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։   Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը: Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին: Թեմայի վերաբերյալ հարցազրույց ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։ - Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։ - Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։ - Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։ - Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։ Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։ - Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։ - Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։ - Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։ - Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։ - Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։ - Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:10 - 30 մարտի, 2020
Մեր գյուղացիները չափազանց վարկավորված են, նրանք 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու. փոխնախարար |news.am|

Մեր գյուղացիները չափազանց վարկավորված են, նրանք 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու. փոխնախարար |news.am|

news.am։ Մի կողմից հասկանալի է, որ մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է տրանադրենք վարկային միջոցներ, մյուս կողմից կառավարության կողմից ընտրված ծրագրերի մեծ մասը սուբսիդավորման ծրագրերն են: Այս մասին, այսօր՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը՝ հավելելով, որ իրենք արդեն սկսել են փոխել այդ ծրագրերը, բայց սուբսիդավորման ծրագրերը մնալու են:Արտակ Քամալյանի խոսքով, մեր ֆերմերները չափազանց վարկավորված են եւ ունեն վարկի ու գրավի մեծ խնդիրներ. «Այսօրվա դրությամբ 220 մլրդ դրամի վարկ ունենք՝ միջինը 14 տոկոս տոկոսադրույքով: Եթե դրան գումարենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվող բիզնեսմենները ավելի ռիսկային բիզնեսով են զբաղված, հետեւաբար գյուղացիներն այդ 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու»,-ասաց նա: Քամալյանը հավելեց, որ լինելու են տարիներ, որ մենք աճ չենք ունենալու, որովհետեւ գյուղատնտեսության մեջ 5 տարվա մեջ երկու տարին շատ վատ տարի է լինելու. «Դրա համար մենք կարող ենք անդրադառնալ արդյունքներին երկու տարի անց»:
11:16 - 27 մայիսի, 2019
Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում․ Արտակ Քամալյանը ներկայացրեց 7 քայլեր եւ ցուցանիշներ, որոնց պետք է հասնել առաջիկա 10 տարում |news.am|

Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում․ Արտակ Քամալյանը ներկայացրեց 7 քայլեր եւ ցուցանիշներ, որոնց պետք է հասնել առաջիկա 10 տարում |news.am|

news.am: Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում: Նման հարցադրում արեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ:Նա ներկայացրեց այն 7 քայլերը եւ ցուցանիշները, որոնց Հայաստանը պետք է հասնի առաջիկա 10 տարում: «Կուզեի 7 ցուցանիշ ասել, որը շատ պատասխանատու հայտարարություն է եւ պարոն վարչապետը դրանից հետո ինձ կարող է դուրս անել գործից:Առաջին՝ մեր նպատակն է, որ 10 տարի հետո կամ ավելի շուտ մեր գյուղացիական տնտեսությունն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ: Երկրորդ ցուցանիշն այն է, որ գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքը պետք է լինի 3 տրլն դրամից ոչ պակաս:Երրորդ ցուցանիշն այն է, որ մեր արտահանումը պետք է 1 մլրդ դոլարից պակաս չլինիՉորրորդը կապված է մեր ինքնաբավության հետ. ինքնաբավությունը պետք է հասնի 70-80 տոկոսի:Հաջորդ ցուցանիշն այն է, որ մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը հնարավոր չէ զարգացնել առանց գյուղի զարգացման: Մենք պետք է զարգացնենք ագրոտուրիզմը եւ նպատակ ունենք կառուցելու ոչ կապաս կան 10 էկովիլիջներ մեր համայնքներում:Այս ամենը հնարավոր չի լինելու, եթե մենք հնարավորինս չֆինանսավորենք ագրարային կրթությունը եւ գիտությունը:Մենք կանխատեսում ենք, որ պետության կողմից գյուղատնտեսությանը տրվող աջակցության առնվազն 1/3-ը պետք է օգտագործենք այդ նպատակների համար»:
09:53 - 27 մայիսի, 2019
Այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից. Արտակ Քամալյան |news.am|

Այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից. Արտակ Քամալյան |news.am|

news.am: «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը նշեց. «Այսօր մենք 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից, որտեղ կա գյուղատնտեսություն: Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, որ գոնե 7 տարի հետո ընկնենք 21–րդ դար։ Մենք այդ երկրներին չեն հասնելու, նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարին կիջացնենք 10–15 տարվա»,– ասաց փոխնախարարը, նշելով, որ այդ գործում պետք է գտնել այնպիսի գործարարներ, ովքեր կարող են հողային ռեսուրսը, կապիտալը և մարդկային ռեսուրսը միավորել և ստանալ մրցունակ արդյունք։ «Մենք արդյունքի չենք հասնի, եթե մրցունակ գյուղսննդամթերք չստանանք»,– ընդգծեց Արտակ Քամալյանը, հիշեցնելով, որ հողը վարում են այնպիսի տրակտորով, որը իր քաշի չափ «սայլարկա է ուտում». Այս պարագայում մրցունակ գյուղմթերքի մասին խոսք գնալ չի կարող։
10:26 - 11 մայիսի, 2019