Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար մնացել է 250 մլն դոլար․ Պսակի |shantnews.am|
10:16 - 29 ապրիլի, 2022

Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար մնացել է 250 մլն դոլար․ Պսակի |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը 250 մլն դոլար ծախսել՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Դա այն ամենն է, ինչ մնացել է 3․5 մլրդ դոլարից, որն ընթացիկ տարվա մարտին հատկացվել էր Կոնգրեսի կողմից այդ նպատակների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։

Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը Կոնգրես էր ուղարկել Ուկրաինայի անվտանգությանը, տնտեսությանն աջացելու և մարդասիրական կարիքների համար հավելյալ 33 մլրդ դոլար հատկացնելու մասին հայց։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի ռազմականացումն ուղղակիորեն սպառնում է եվրոպական և համաշխարհային անվտանգությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել