hetq.am: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։ Մինչև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը եզրափակչի ուղեգրի համար պայքարում զիջեց իսպանացի Էմանուել Ռեյեսին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նարեկ Մանասյանը զիջեց մրցակցին 5։0 հաշվով։
Հավելենք, որ այսօր կայացած գոտեմարտերում հաղթանակ տանելու շնորհիվ եզրափակչի ուղեգիր է նվաճել Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննսիյանը (86 կգ)։ Չեմպիոնական մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, մեկնարկը՝ 17։00-ին։
comment.count (0)