Հայաստանն արդեն մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ ունի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում
19:06 - 03 դեկտեմբերի, 2023

Հայաստանն արդեն մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ ունի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում

Երևանի Միկա մարզահամալիրում բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկին նվաճում է Վաղարշակ Քեյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
 
48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը մենամարտել է գերմանացի բռնցքամարտիկի հետ և հաղթել 4-1 հաշվով՝ դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։ Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։
 
Ախարհի պատանիների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց Արեն Խարատյանը։ 52 կգ քաշային կարգում բռնցքարտիկը պայքարում էր Ղրղզստանի ներկայացուցչի հետ։ Զիջելով մրցակցին՝ հայ բռնցքամարտիկը նվաճում է արծաթե մեդալ և դառնում իր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի պատանիների փոխչեմպիոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել