armenpress.am: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության վեցերորդ օրը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։Երեք ռաունդները հետո հավասար հաշվի գրանցվելուց, մրցավարը կրկին վերաընտրել են մենամարտի հաղթողին, որից մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն: Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում է: Նրան են միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց մարզիկի մենամարտը Անգլիայի ներկայացուցչի հետ անարդար մրցավարության արդյունք է:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացելՀայաստանի հաավքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Արթուր Բազեյանը(57 կգ) ևՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63.5 կգ)։
comment.count (0)