factor.am: Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է զինծառայողների կորստի մասին և դարձյալ որպես պատճառ նշում դժբախտ պատահարը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այսօր Արցախի գրավյալ Լաչինի՝ Բերձորի շրջանում դժվարին տեղանքում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական առաջադրանք կատարող զինծառայողներ Խուդիև Սամիր Սամեդ օղլուի ու Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Նշվում է, որ Խուդիևը տեղում մահացել է ստացած վնասվածքներից, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող զինծառայողը նույնպես մահացել է։
Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ հայտնել էր ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Աղամիրով Փյունխան Սիյավուշ օղլուն։
comment.count (0)