Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|
21:14 - 16 նոյեմբերի, 2022

Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|

tert.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Նա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այժմ ՔԿ-ում է։

«Քաղաքական գնահատականների մասով ամեն ինչ արդեն ասել եմ, իրավական գնահատականները, եթե դրանք այս գործում ընդհանրապես կան, պարոն Աթանեսյանն այս այցից հետո կտեղեկացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

«Արմեն  Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան,որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ասաց Աթանեսյանը։ Նա ասաց, որ այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան։

«Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊ասաց Աթանեսյանը։ Նա նշեց, որ հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Արմեն Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը։

Հիշեցնենք՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել էին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանն կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։

Ավելի մանրամասն` tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել