Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել |armenpress.am|
20:53 - 07 դեկտեմբերի, 2022

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  դեկտեմբերի 7-ին միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել