Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ցուցաբերում են իսկական հերոսություն, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Նա նշել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին՝ ընդգծելով, որ ՌԴ-ն կտրականապես դեմ է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի ու ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։ Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներին հետևելուն։  Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ՌԴ-ն դեմ է Ղարաբաղի հարցով միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձերին։ Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումների մասին՝ Պեսկովն ասել է, որ եռակողմ հանդիպման կազմակերպման հարցում հստակ ուրվագծեր չկան։ Նա նաև հույս է հայտնել, որ Ալիեւի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունն ու նորմալացնել կյանքը Ղարաբաղում։
Այսօր 14:14
Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Արցախում․ «Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում»։
19:29 - 23 սեպտեմբերի, 2023
Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա ամփոփագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։ Կատարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռուսական խաղաղապահների հսկողության տակ Ղարաբաղի զինված կազմավորումները սկսել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնել են՝ վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- նշված է հաղորդագրությունում։
20:55 - 22 սեպտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։   «Վիճակը գնահատվում է միջին ծանրության», - ասել է նա։   Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։   Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
14:36 - 22 սեպտեմբերի, 2023