Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
22:14 - 13 դեկտեմբերի, 2022

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են:

Հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:

Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել