Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև
12:51 - 01 հունվարի, 2023

Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ» հղած ուղերձում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

«Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը էլ ավելի ամրապնդեցինք քաղաքական ասպարեզում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է երկրի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել