Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և՛ երկկողմ և՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված հայ և սիրիացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Այս համատեքստում ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերին Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Սիրիա կատարած այցին և Հայաստանի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգային իրավիճակի շուրջ` նշելով, որ երկու տարածաշրջաններում կայունության հաստատումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Սիրիա փոխգործակցության ընդլայնման համար:
comment.count (0)