Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց
20:18 - 06 հունվարի, 2023

Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
 
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
 
ՇՄ նախարարությունից հիշեցնում են, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից և կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել